Արմինֆո. Առավոտվանից Աշտարակ-Երևան մայրուղին փակած Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչների նկատմամբ ոստիկանությունը կիրառել է կոպիտ, անհամաչափ և ոչնչով չհրահրված ուժ, բերման է ենթարկվել 11 անձ, այդ թվում ՝ անչափահաս: Քասախ գյուղի բնակիչները վաղ առավոտից կրկին փակել էին միջպետական նշանակության մայրուղին՝ պահանջելով լուծել իրենց կողմից ավելի վաղ բարձրացված խնդիրը, մասնավորապես, վերականգնել թիվ 59 ավտոբուսի երթուղին և նախկին ուղեվարձը։
Իրավապահ մարմինները հայտարարել են, որ ցուցարարների գործողություններն իրավաչափ չեն, և նրանք պետք է "ողջամիտ ժամկետում" ապաշրջափակեն ճանապարհը: Այնուհետև ոստիկանները, օգտագործելով անհամաչափ ֆիզիկական ուժ, ցուցարարներին հեռացրել են ճանապարհից, մի շարք ցուցարարներ բերման են ենթարկվել: Ակցիայի ընթացքում ոստիկանության հատուկ նշանակության ուժերից մեկը հարվածել է լրագրող Մերի Մանուկյանին։
Ինչպես հաղորդել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Ընդ որում, Ոստիկանությունը որևէ կերպ չի մեկնաբանել քաղաքացիների և լրագրողի նկատմամբ ուժի կիրառումը: