Արմինֆո. Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Հայաստանի Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի (ՄՌԱԳԿ) մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։
«Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ», - ասվում է ՄՌԱԳԿ-ի հաղորդագրությունում։