Արմինֆո. Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով: Այդ մասին ասվում է Իսրայելում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել Է «Իրանի միջուկային ծրագրին կանխարգելիչ» հարվածի մասին: Իսրայելի ՌՕՈՒ-ը գրոհել են Թեհրանի մոտակայքում գտնվող, առնվազն, 6 ռազմակայաններ: Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ատոմային գիտնական, Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, և Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Իսրայելում արտակարգ դրություն Է մտցվել, արգելվել են հավաքները, ուսումնառությունն ու աշխատանքը ձեռնարկություններում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացն այդ միջոցը բացատրել Է Իրանի հնարավոր պատասխան հարվածով։ Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքը փակելու մասին՝ մինչև հետագա ծանուցում:
Հավելեք, որ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին "Զվարթնոց" օդանավակայանում չեղարկվել են <FlyOne> ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, <Fly Dubai>-ի Դուբայ-Երևան-Դուբայ և <Wizz Air>-ի Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթները: Հետաձգվել է <Armenia Airways>-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը: