


Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցներն ու հակառակորդները քարոզչության հավասար հնարավորություններ ունենան: Հոկտեմբերի 23-ին լրագրողնմերի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրազեկված լինի սահմանադրական բարեփոխումների և այն փոփոխությունների մասին, որոնք կհաջորդեն դրանց», - նշել է նա: Ընդ որում դեսպանը նշել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվության կարևորությունն այդ հարցի շուրջ քննարկումներում և բանավեճերում: «Անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների կողմնակիցներն ու հակառակորդները հավասար հնարավորություններ ունենան քարոզչության ժամանակ, մասնավորապես, ունենան ԶԼՄ-ներում լուսաբանման միանման պայմաններ», - նշել է Միլզը, հավելելով, որ ԱՄՆ, որպես Հայաստանի բարեկամ, կհետևի գործընթացներին և այն բանին, որպեսզի բոլոր կողմերն ունենան իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորություն:
Դեսպանը նշել է, որ մասամբ ծանոթ է բարեփոխումների նախագծին, սակայն, որպես ԱՄՆ ներկայացնող դիվանագետ, չի կարող գնահատականներ տալ փաստաթղթին: «Հայ հասարակյությունը պետք է ուսումնասիրի այն և կայացնի որոշում», - նշել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեի կդրվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի անցում կառավարման խորհդարանական ձևի: Բարեփոխումների հակառակորդները կարծում են, որ դրանք նպատակաուղղված են գործող ռեժիմի վերարտադրմանը: ՀՀԿ շտաբը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմադիր «Ոչ» շարժման շտաբը` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ «Նոր Հայաստանի» շտաբը` Ժիրայր Սեֆիլյանը:



