Արմինֆո. Հայաստանը դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա և կոչ անում անհապաղ ապաէսկալացման և իրավիճակի խաղաղ կարգավորման։ Այդ մասին X (նախկին Թվիթեր) միկրոբլոգում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
"Խիստ մտահոգված ենք վերջին իրադարձությունների առնչությամբ, հատկապես, այսօր առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ։ Այդ գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շրջանում եւ խաթարում է գլոբալ ու տարածաշրջանային խաղաղ ջանքերը", - հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ Հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել Է «Իրանի միջուկային ծրագրին կանխարգելիչ» հարվածի մասին: Իսրայելի ՌՕՈՒ-ը գրոհել են Թեհրանի մոտակայքում գտնվող, առնվազն, 6 ռազմակայաններ: Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ատոմային գիտնական, Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին, և Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Իսրայելում արտակարգ դրություն Է մտցվել, արգելվել են հավաքները, ուսումնառությունն ու աշխատանքը ձեռնարկություններում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացն այդ միջոցը բացատրել Է Իրանի հնարավոր պատասխան հարվածով։ Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքը փակելու մասին՝ մինչև հետագա ծանուցում:
Հավելեք, որ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին "Զվարթնոց" օդանավակայանում չեղարկվել են <FlyOne> ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, <Fly Dubai>-ի Դուբայ-Երևան-Դուբայ և <Wizz Air>-ի Աբու Դաբի-Երևան - Աբու Դաբի չվերթները: Հետաձգվել է <Armenia Airways>-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը: