Արմինֆո. Իրանի վրա միակողմանի հարձակումը լուրջ մտահոգություն է հարուցում, հատկապես, բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին: Այդ մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։
Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն, նման գործողությունները վտանգում են խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու խաղաղությունը ողջ աշխարհում:
"Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել միջազգային իրավունքը", - ասվում է ՀՀ ԱԳՆ X միկրոբլոգում: