Արմինֆո. Երևանում քաղաքային ավտոբուսի վարորդին առնչվող հերթական միջադեպն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։ Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ», - գրել է մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին բռնության էր ենթարկվել 97 համարի ավտոբուսի վարորդը։ Ի պատասխան ուղեվարձը վճարելու նրա կոչին՝ երեք անհայտ անձինք բռնություն էին գործադրել վարորդի նկատմամբ։