Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որոշել է բարձրագույն կրթությունը շարունակել Չինաստանում։ Այդ մասին հաղորդում է "Իմ քայլը" հիմնադրամը։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն», - ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։