Արմինֆո. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միակ մնացած ինստիտուտն է, որն ի զորու է միավորել Հայաստանը, հայ ժողովրդին և փրկել պետականությունը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախօրեին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական համալիրում կայացել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: "ՀԱԵ դեմ Հայաստանի իշխանությունների կողմից իր ցինիկությամբ աննախադեպ հարձակումների ֆոնին Ռուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն։ Միությունում համոզված են, որ մեր քրիստոնեական հավատքի և եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, մեզ հաջողվել է հաղթահարել պատմական բարդագույն փորձությունները և պահպանել մեր ինքնությունը", - ընդգծվում է հաղորդագրությունումեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին պաշտոնանկ անելու համար համակարգող խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, քանի որ Գաաարեգին Բ-ն, վարչապետի ասելով, խախտել է կուսակրոնության ուխտը: