


Արմինֆո. «Ի գործ» պետական ծրագրի իրականացման 4 տարիների արդյունքներով, որն ուղղված է պետական հաստատություններում աշխատելու համար սփյուռքից մասնագետների ներգրավմանը, հայրենադարձության մակարդակը կազմել է 70%: Այդ մասին հունիսի 10-ին խորհրդարանում հաղորդել է սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
"Անկեղծ ասած՝ դա մեր սպասումներից վեր է, քանի որ դեռ 2019 թվականին բյուջեի քննարկումների ժամանակ մենք այս ծրագրով 25% թիրախային ցուցանիշ էինք դնում", - ասլ է նա: Սակայն, ըստ սփյուռքի գործերի հանձնակատարի, նրանց մեծ մասը հետո անցնում են մասնավոր հատված՝ մրցակցային, ավելի բարձր աշխատավարձերի պատճառով:
Միաժամանակ, Սինանյանը նշել է, որ բոլոր ծրագրերով բազմաթիվ հայտեր են ստացվել հենց Ռուսաստանի հայ համայնքից, և միայն նրանց հաշվին կարելի է ծածկել բոլոր մեկնարկած նախաձեռնությունները: "Բայց մենք ուզում ենք, որ հավասարակշռություն լինի, քանի որ Սփյուռքը միայն Ռուսաստանի հայերը չեն։ Նույնիսկ՝ «Ի գործ» ծրագրի դեպքում մասնակիցների 50%-ը ՌԴ-ի հայեր են, մնացած մասն ընդգրկում է, գործնականում, բոլոր երկրները՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան", - նշել է նա։
Հանձնակատարի կարծիքով՝ սփյուռքի ողջ ներուժը պետության բարգավաճման, անվտանգության և այլնի համար ընդհանուր պայքարում ներգրավելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: "Եթե չկատարենք այդ ներդրումները, անարդար է սփյուռքից ինչ-որ բան ակնկալել", - ընդգծել է նա:



