Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառաաայությունը:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն 510 հզր 954 ՀՀ դրամի վնասը: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում: