Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը ՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է "Ներդրումների աջակցման կենտրոն" (Enterprise Armenia) հիմնադրամի տնօրեն: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախօրեին հիմնադրամի աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին։ Նա վստահություն է հայտնել, որ նոր տնօրենը կօգտագործի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելությունն իրականացնելու համար:
"Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գոհար Աբաջյանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման գործում նշանակալի արդյունքների հասնելու համար", - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամի տնօրենի պաշտոնը թափուր էր 2025 թվականի հունվարից, երբ հրաժարական տվեց այն զբաղեցրած Լևոն Հովհաննիսյանը ։