Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է տարածաշրջանի պետությունների մի շարք քաղաքական գործիչների առաջիկա այցերի մասին:
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է երկրի 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը, նախարարը հաղորդել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մոտալուտ այցի մասին։
Բացի այդ, Միրզոյանը հաղորդել է առաջիկայում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորոշվիլիի այցի մասին, ով կմասնակցի Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերին: