Արմինֆո.Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ - լեյտենանտ Էդվարդ Ասրյանը սահմանին իրավիճակը գնահատում է որպես հարաբերական կայուն:
«Այո, կրակոցներ եղել են (Սյունիքի ուղղությամբ-խմբ.), կան, բայց դրանք թիրախային չեն։ Այն դեպքերում, երբ կրակոցները կոնկրետ թիրախային բնույթ են կրում, մենք պաշտոնապես հաղորդում ենք այդ մասին», - ասել է Ասրյանը՝ հունիսի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Ինչպես նշել է ԳՇ պետը, ադրբեջանական կողմն ամեն կերպ կհերքի, «սակայն իրականում նրանք են»։
Հայաստանի ՊՆ-ի գնահատմամբ՝ կրակոցները կարող են միտված լինել հայ զինծառայողների և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն:
«Փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր ծառայությունը սովորական ռեժիմով, շարունակում ենք հետախուզումը մեր ունեցած բոլոր միջոցներով: Սահմանամերձ գոտում այլ սադրիչ գործունեություն չի նկատվել», - ասել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։