Հոկտեմբերի 17-ին Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, մրցաշարին մասնակցում էին ընտրական փուլն անցած 43 պատանի շախմատիստներ։ Թեժ պայքարի և ինը տուրերի արդյուքներով տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց՝ Սարգիս Սարգսյանը (12տ), աղջիկների մրցապայքարում՝ Քրիստինե Սմբատյանը (13տ)։ Մարզադպրոցի խորհրդի հետ համատեղ որոշմամբ «Ռոստելեկոմի» կողմից հատուկ մրցանակ շնորհվեց նաև Վանաձորի դպրոցի սան Հասմիկ Քոչինյանին (10տ), ով վերջերս շախմատի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ մրցանակային տեղը։ Միջոցառումը եզրափակվեց կինոդիտումով, որի հեռարձակումն իրականացվում էր «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության՝ Youtube ծրագրային հավելվածի միջոցով։
Նշենք, որ 2014թվականից մարզադպրոցն անվճար ապահովված է «Ռոստելեկոմի» գերարագ ինտերնետ կապով և ակտիվ մասնակցություն է ունենում առցանց տեղական և միջազգային մրցաշարերի։
Մարզադպրոցը տվել է մեկ գրոսմաստեր, երեք միջազգային վարպետ և մեկ տասնյակին մոտ ՖԻԴԵ-ի վարպետներ։ Դասավանդում են միջազգային կարգ ունեցող հայազգի մարզիչներ (Արարատ Հովհաննիսյանը և Գառնիկ Ներսեսյանը), նրանց թվում է նաև մարզադպրոցի տնօրեն՝ ՖԻԴԵ-ի վարպետ՝ Արշակ Ռամազյանը:
ՆՇենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ 2012 թվականի դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013 թվականի սեպտեմբերից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015 թվականի սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: