Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Անալենա Բերբոքին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում:
"Ի սրտե շնորհավորում եմ իմ գործընկեր Անալենա Բերբոքին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրան այդ կարևոր ասպարեզում: Անհամբեր սպասում եմ Գլխավոր ասամբլեայի ընտրված նախագահին աջակցելու հնարավորությանը՝ ՄԱԿ ամրապնդմանն առնչվող հարցերում", - գրել է Միրզոյանը։