Արմինֆո. Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը, ով նախօրեին հրաժարական էր տվել, ստանձնել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը:
<Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ և ներքին գործերի նախարարի տեղակալ>, - ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշման մեջ:
Ղազարյանը Լոռու մարզի ղեկավար էր նշանակվել 2024 թվականի հունվարի 18-ին: ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը երեկ առավոտյան ազատվել է զբաղեցրած պաշտոնից։