Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է հարձակումները ՀԱԵ և նրա առաջնորդի՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ:
Վարչապետը Facebook-ի իր էջում գրել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական եկեղեցիները "չուլանացված են"։ Հաջորդ օրը նա կտրուկ գրառում էր կատարել սոցցանցերում, որում կոպիտ բառապաշար է օգտագործել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևորականների հասցեին և արքեպիսկոպոսներից մեկին մեղադրել սեռական անառակության մեջ։ Վարչապետը պահանջել էր, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները զրկվեն հոգևոր կարգից։ Համանման հարձակումներով էր հանդես եկել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականության շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել էր փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: