Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանապետին:
"Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից», - ասված է վարչապետի հունիսի 2-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը ներքին գործերի մարմիններում աշխատում է 1990 թվականից ։ Նա 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել էր ներքին գործերի նախարարի տեղակալ և Ոստիկանության պետ ։ Մինչ այդ, 08.07.2020 - 09.01.2023 թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Ավելի վաղ "Հետք"-ը գրել էր, որ ոստիկանապետի որդին յուրացրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի կայանատեղին և այնտեղ ապօրինի շենք կառուցել: