Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հհերթին, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի որոշ արդիական հարցեր: Հաստատվել է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների համակողմանի ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը։
Վլադիմիր Պուտինը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին, որում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ: Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաեւ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան 50-ամյակի առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական, ներդրումային և գիտատեխնիկական համագործակցության խթանման հարցերին: Համոզված եմ, որ գործնական փոխգործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում համատեղ աշխատանքը լիովին համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեությունում»: