Արմինֆո. Մոնթանա նահանգը ներկայացնող սենատոր Սթիվ Դեյնզը Հայաստանում է: Այդ մասին հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը:
«Ուրախ ենք Հայաստանում ընդունել սենատոր Սթիվ Դեյնզին` Մոնթանա նահանգից: Սենատոր Դեյնզը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման և ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու հարցերը», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։