Արմինֆո.Խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը երկար ժամանակ լռություն էր պահպանում, հարցազրույցով է հանդես եկել "Կենտրոն" հեռուստաալիքով, որում չի բացառել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը և ներկայացրել է "Հայաստանի առաջարկ" ծրագիրը, որը կմիավորի լավագույն մասնագետներին, թույլ կտա զարգացնել համազգային, վերկուսակցական արժեքները:
"Դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ մինչև ընտրությունները դեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել, բայց եթե ես որոշեմ, որկմասնակցեմ, ապա "Հայաստանի Առաջարկ" ծրագրով", - նշել է նա "Օրակարգ կենտրոնում" հաղորդման եթերում:
Նրա խոսքով, շատերն այսօր "հոգնել են, հիասթափվել են", պարզապես, չեն ցանկանում որեւէ կուսակցության մաս կազմել, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի բարօրության: "Մենք պետք է միջոց գտնենք նրանց երկրի զարգացման եւ վերականգնման գործընթացում ներառելու համար", - հավելել է նա:
<Մեր երկրում տարբեր ոլորտներում կան շատ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել: Պետք է առաջ տանել այն մարդկանց, ովքեր պետության շահը վեր են դասում յուրայիններից և հոգ են տանում երկրի ապագայի մասին, անկախ այն բանից, նրանք որևէ կուսակցության անդամ են, թե ոչ,- ասել է ԲՀԿ առաջնորդը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է գործնականում իմանալ, թե ինչպես լուծել այս կամ այն խնդիրը ։ "Նույնիսկ, եթե քաղաքացին ավարտել է Հարվարդը եւ ունի կարմիր դիպլոմ, առանց գործնական գիտելիքների նա չի կարող հարցեր լուծել", - համոզված է Ծառուկյանը:
Առաջիկայում Գագիկ Ծառուկյանը մտադիր է խորհրդակցություններ սկսել Հայաստանի տարբեր ոլորտների և մարզերի առաջատար մասնագետների հետ: Ընդ որում, Ծառուկյանը հավաստիացրել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, քանի որ ինքը "հասել է ամեն ինչի, եւ իր համար պաշտոնը նշանակություն չունի": "Իմ գլխավոր նպատակն այն է, որ իմ երկիրը լինի ուժեղ, որ իմ զավակներն ու թոռները չվհատվեն, որ մեր երեխաների անվտանգությունն ապահովվի լիարժեք", - ասել է Գագիկ Ծառուկյանը: