Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Եզրակացությունն այսօր դատական նիստում ընթերցել է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որից պարզ է դարձել, որ Խաչատրյանին անհրաժեշտ է կարճ ժամկետում վիրահատել Գերմանիայում:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ - խմբ.), 179 - րդ (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը - խմբ.), 38-179-րդ (յուրացմանը օժանդակելը-խմբ.) և 314-րդ ( պաշտոնեական կեղծիք-խմբ.) հոդվածներով: 2020 թվականի հոկտեմբերի 29-ին, մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, 120 մլն դրամ գրավի դիմաց նա ազատ է արձակվել։