Արմինֆո. Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ համաձայնագրի շրջանակում հայ բժիշկների խումբը մեկնել է Նիցցա ՝ որակավորման բարձրացման: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«18 տարի առաջ Երևանի և Նիցցայի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ նրանք հռչակվեցին քույր քաղաքներ: Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 2023-ին Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման ծրագրով մեկնեցին Նիցցա: Այս տարվա ընթացքում ևս բժիշկների մի խումբ արդեն ժամանել է Նիցցա: Ծրագիրը շարունակական է», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում: