Արմինֆո. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին ներկայացրել են կուսակցության մոտեցումներն ու դիրքորոշումները տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգության և ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
ՀՅԴ Հայաստանի բյուրոյի հաղորդագրության համաձայն, կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի ու Իշխան Սաղաթելյանի ԻԻՀ դեսպանատուն այցի ընթացքում նաեւ արծարծվել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ներկա ընթացքին առնչվող հարցեր։
Դեսպան Մեհդի Սոբհանին, իր հերթին, ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը, նաև կարևորել է տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առավել ծավալուն օգտագործման հեռանկարը։