Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից մեկնել է Բաքու:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հաքը Բաքվում կքննարկի տնտեսական զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ավելի վաղ Հաքը բանակցություններ էր վարել Երևանում: Նա հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ եւ քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: