Արմինֆո. Գորիսում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:
Ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել էր, որ Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ է նախատեսվում բացել Գորիսում: