Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Դատավարությունը տևել է 5,5 տարի։ Դատարանը որոշել է արդարացնել Սանասարյանին՝ հանցակազմի բացակայության առնչությամբ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Քննությունը պնում էր, որ ՊՎԾ մի շարք աշխատակիցներ ապօրինաբար միջամտել են հեմոդիալիզի սարքավորումների գնման համար մրցույթի կազմակերպման գործընթացին: Այդ քրեական գործի շրջանակում կալանավորվել էին ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և մրցույթին մասնակցած "Զորաշեն" ՍՊԸ հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Ավելի ուշ նրանք բոլորն ազատ են արձակվել կալանքից։ Սանասարյանն՝ ինքը, մեղքը չէր ընդունում։