Արմինֆո. "Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր բոլոր եկեղեցիները չուլանացված են", - մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, իր իսկ ասելով, նման հետեւության է հանգել "եկեղեցիներում, տաճարներում մոմ վառելուց հետո"։ Դրանից հետո նա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խնդիր է դրվում այդ պատմամշակութային հուշարձանի սանիտարական վիճակի մասին, որը կառավարվում է ոչ պետության, ոչ ՊՈԱԿ-ի կողմից:
<Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, կարելի է տեսնել եկեղեցիներում. ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու: Մեկ էլ՝ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը...>, - նշել է նա։
Նա վրդովվել է, թե "ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, խոսել սրբության մասին և այդքան արտասուրբ լինել, ոտնահարել սրբությունները"։
Վարչապետը ԿԳՄՍՆ ղեկավարից պահանջել է համապատասխան չափորոշիչներ ներդնել եկեղեցիներում, քանի որ "այդ օբյեկտների, հուշարձանների իրական սեփականատերը պետությունն է":