


Արմինֆո. Մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` 13 քաղաքացի տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից, տուժածներից 4 տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը, 8 տուժածի մոտեցրել շտապօգնության և անձնական ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխել են բժշկական կենտրոն: Բժիշկներն արձանագրել են քաղաքացիներից մեկի մահը:



