Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակում է աջակցել կայուն խաղաղությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական նամակում:
Ուղերձում նաև նշվում է, որ Վաշինգտոնում գնահատում են Ադրբեջանի հետ հարաբերությունները: "Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ ձեր գործընկերությունն ահաբեկչության դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության խթանման գործում եւ ձեր հարեւանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատանքում: Դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսուն տարվա պատմության ընթացքում մեր հարաբերություններն զգալիորեն առաջ են ընթացել, և մենք հույս ունենք շարունակել համագործակցությունը մեր երկկողմ առաջնահերթությունների շուրջ, ներառյալ համագործակցությունն անվտանգության ոլորտում, տնտեսական գործընկերությունը և էներգետիկայի զարգացումը", - ասվում է Թրամփի ուղերձում: