Արմինֆո.Մայիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից Հայաստանի դատավորներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել քննիչների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելիս:
Նրա խոսքով՝ հաճախ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրենց խնդիրը հեշտացնելու նպատակով միջնորդություններ են ներկայացնում դատարաններ այս կամ այն անձի կալանավորման համար, որպեսզի հետո ցուցմունք կորզելու միջոցով մեղադրանք կառուցվի։ "Նման պրակտիկան անթույլատրելի է։ Դատավորներին կոչ եմ անում զգոնություն ցուցաբերել քննիչների կողմից խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելիս՝ այն դեպքերում, երբ իսկապես առկա են վերը նշված պրակտիկայի վերաբերյալ ակնարկներ: Մերժեք այդ միջնորդությունները: Ես ինքս կհետևեմ այդ հարցին", - ասել է Սիմոնյանը։