Արմինֆո. Ռուսաստանն առաջիկայում մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար։ Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մայիսի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
"Իհարկե, այս հումանիտար հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում նախատեսվում է նոր, բավականին խոշոր ակցիա։ Այն կազմակերպվում է Ռուսական հումանիտար առաքելության գծով, հայկական կողմից այդ թեմայով զբաղվում է "Եվրասիա" ՀԱՄ - ի հանրապետական բաժանմունքը եւ այլ կառույցներ", - հավելել է ռուս դիվանագետը։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Ռուսական հումանիտար առաքելությունն ավելի վաղ արդեն մարդասիրական բեռներ է ուղարկել Հայաստան, նաև՝ 23 թվի հոկտեմբերն: Մասնավորապես, նրա ասլով, ղարաբաղցի վերաբնակիչներին փոխանցվել է 6 տոննա պարենամթերք, անձնական հիգիենայի պարագաներ և այլն: