Արմինֆո. «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Սաիդմուրոդզոդայի հետ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձել են կազմակերպության գործունեության առաջնահերթություններին, քննարկել Հայաստան-ՇՀԿ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Մտքեր են փոխանակվել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում բազմակողմ մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։
Տարածաշրջանային և միջազգային հարցերի դիտարկման համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության շարունակական ջանքերը։