ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսած 2011 թվականից ամեն տարի հոկտեմբերի 3-րդ կիրակի օրը նշում է Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի շրջանակներում Երևանում կազմակերպում է «Հայագրոֆորում» համաժողովը և «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսը, որի գլխավոր գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, համաժողովի նպատակն է քննարկել գյուղատնտեսության, ագրովերամշակման և արտաքին առևտրի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, բացահայտել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները, նպաստել գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Միջոցառումներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, արտադրողներ, հյուրեր:
Աղբյուրի համաձայն, տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է: Ոլորտն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Անհնար է գերագնահատել առկա խնդիրների դեմ պայքարում գյուղացուն աջակցելու կարևորությունը:
«Երկիրը կերակրողը գյուղացին է: Նա, սակայն, անզոր է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հասնել ակնկալվող արդյունքին: Հողագործը պետք է զգա մեր աջակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ոլորտին աջակցելու պատասխանատվություն է ստանձնել տարիներ առաջ: Մասնավորապես՝ բերքը բնության անկանխատեսելի ներգործությունից պաշտպանվելուն և նվազագույնի հասցնելուն էր ուղղված հակակարկտային կայանների տեղադրումը: Ողջունում ենք կարևոր այս համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հայագրոֆորում»-ի կազմակերպման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ: Գյուղատնտեսությունը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2009-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջոցներով Արմավիրի մարզում տեղադրվել է հակակարկտային 23 կայան:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: