Արմինֆո. Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությանհաղորդագրության համաձայն, ՊՆ վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Վլադիմիր Շիմոնյակի և Կարեն Բրուտյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: