Արմինֆո. Երեւանն ու Բրատիսլավան պայմանավորվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրություններում միմյանց թեկնածությունների առաջադրման հարցում փոխադարձ աջակցության շուրջ: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
<Ես շատ ուրախ եմ, որ մենք համաձայնության ենք հասել ՄԱԿ Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամության թեկնածությունների հարցում միմյանց աջակցելու և տարբեր առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Եւ Հայաստանը, եւ Սլովակիան պետք է կարեւոր դեր խաղան", - հայտարարել է Ռոբերտ Ֆիցոն։