Արմինֆո. ԱԳՆ-ում հաղորդել են Չեռնոգորիայի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի Հայաստան կատարելիք այցի մասին: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, Իվանովիչը Հայաստանում կլինի մայիսի 27-ին' "Երևանյան երկխոսություն" համաժողովի շրջանակում պանելային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Հաղորդվում է, որ փոխվարչապետը Հայաստան այցի շրջանակում երկկողմ հանդիպում կունենա նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նշենք, որ "Երևանյան երկխոսություն" համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի այն տեղի կունենա մայիսի 26-27-ը։