Արմինֆո. Աշխատանքային այցով Հայաստանում է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ նախարար Սիյարտոն կմասնակցի "Երևանյան երկխոսություն" համաժողովի շրջանակում պանելային քննարկմանը:
"Նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ", - գրել է Բադալյանը: