Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը:
Ինչպես հաղորդել են ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցմանը, Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա, քանի որ մայիսի 28-ին մասնակցելու է Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Նշենք, որ 13-րդ հանդիպմանը կմասնակցեն գլոբալ Հարավի և Արևելքի, ԱՊՀ երկրների, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և 14 միջազգային կազմակերպությունների ավելի քան 125 պատվիրակություններ: