Արմինֆո.Ադրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտում գտնվող տներն ու շենքերը։
Ինչպես հաղորդում է Mountains of Karabakh տելեգրամյան ալիքը, այս անգամ ադրբեջանցի օկուպանտների նշանառության տակ են հայտնվել Արցախի մայրաքաղաքի Վարդան Մամիկոնյանի, Արթուր Մկրտչյանի և Մարշալ Բաղրամյանի անվան փողոցների շինությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցիները հողին էին հավասարեցրել Արցախի խորհրդարանի շենքն ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող "Ազատամարտիկների" հուշարձանը: Բացի այդ, նրանք պղծել են Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ինչպես հաղորդել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը, 2024 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում քանդվել է ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մոտ 8,5 հա շենք