Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանը:
"Ցավով տեղեկացա Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման մասին, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Միանալով տարբեր երկրների ցավակցություններին՝ մենք հանդես ենք գալիս ընդդեմ ատելության և բռնության բոլոր ձևերին", - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան (X) գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներ Յարոն Լեշչինսկին և Սառա Միլգրիմը գնդակահարվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է: Նա Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգեսն է։ Ձերբակալության ընթացքում, դատելով տեսանյութերից, նա պահանջել է ազատել Պաղեստինը։