Արմինֆո. Հայ-ադրբեջանական կարգավորումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ մայիսի 22-ին Անկարայում տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում էր:
"ԱԱԽ-ը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ ։ Անկարան հաստատում է այն ակնկալիքները, որ անհրաժեշտ պայմաններ կապահովվեն վերջնական խաղաղության հաստատման համար, որն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին", - ասվում է Թուրքիայի ԱԱԽ ամփոփիչ հայտարարության մեջ, որը մեջբերում է «Անադոլու»-ն։