Արմինֆո.Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է Սյունիքով միջանցք ստանննալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերը:
Իրանցի դիվանագետն Ագարակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա տարիներին Ադրբեջանի հետ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցք" բացելու մտադրության մասին թուրք պաշտոնյայի արտահայտություններին, հայտարարել է. "Ոչինչ չի կարելի ուժով լուծել ։ Ոչ մի Զանգեզուր չի լինելու"։
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք ։