Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին:
"Հայաստանի Հանրապետության տարածքում չկա "արևմտյան Ադրբեջան"։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջաններն են", - հայտարարեել է Բադալյանը "Արմենպրես"-ին՝ անդրադառնալով, այսպես կոչված, "արևմտյան Ադրբեջանի" մասին ադրբեջանական իշխանությունների կողմից առաջ քաշվող պատումներին:
Նա հիշեցրել է, որ հայկական կողմը նախկինում բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտարկվում են որպես տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: