Arminfo.info


 Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 12:44
Նաիրա Բադալյան

Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից "ազատվելու" օրինական սխեմա

Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից "ազատվելու" օրինական սխեմա

Արմինֆո.  Կառավարությունը մայիսի 22-ի նիստում առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

 

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է. «Օրենքների նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել է 37 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ Զինված ուժերում օրենքով սահմանված 24 ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել է 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն: Մինչև 16 տարին լրանալը, զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ: Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման: Միաժամանակ, առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ: Հավելեմ նաև, որ նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին է, և այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նախարարական կոմիտեով: Ըստ այդմ՝ ձևակերպվել է հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում: Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանն ըստ էության համաձայն է այս փոփոխություններին և առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև Ազգային ժողովում: Հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է և զգայուն է և անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարևոր է, որ այն նաև պատշաճ քննարկում անցնի Ազգային ժողովում»,- իր խոսքն ամփոփել է Սուրեն Պապիկյանը:

 

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների սկզբունքային առանձնահատկությունն ա՞յն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում Կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի, որը նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման, շատ զգայուն՝ ինչպես դուք նշեցիք, և էական փոփոխությունների պարագայում:

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան, միևնույն ժամանակ, մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը:

 

Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին Կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասն առկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված: Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո, կստանա նաև 5 մլն դրամ պարգևավճար: Եվ այստեղից էլ այս թվերը. խոսքը վերաբերում է 18 և 24 մլն դրամ Կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կկարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 մլն դրամ պարգևավճարը, որն ստանձնել է Կառավարությունը:

 

Բայց ինչպես նշեցիք՝ ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը դեռ պիտի սահմանի Կառավարությունը: Յուրաքանչյուր զորակոչից առաջ Կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից: Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն՝ Կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»:

 

Տիգրան Խաչատրյանը հավելել է. «Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես Դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են տարկետման այդպիսի իրավունքներ: Եվ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջությամբ մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ և այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու Ձեր կողմից նշված ձևաչափերով»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետովԱրթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
ՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
ՀՀ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ. "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ համաձայնություն չի կարող լինել
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 10-ին
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեումԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույցԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույց
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ
Փաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն էՓաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն է
Թաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվումԹաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվում
Ընդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններումԸնդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում
Թույլատրվել է վերսկսել Թույլատրվել է վերսկսել " Պիցցա Տաշիր " ՍՊԸ-ի գործունեությունը Աբովյանում
Ալիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը ՍտեփանակերտումԱլիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը Ստեփանակերտում
«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Քաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծելՔաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել
ՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջևՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջև
Վաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքումՎաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքում
Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտինԱրամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ին
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմԳործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ
Նարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենինՆարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենին
ՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր
Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱզգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Հայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական ենՀայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական են
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները
ՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ
ԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանըԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա