Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող աշխատանքները, երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության այլ ուղղությունների շուրջ:
Ուշագրավ է, որ մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԱՄԷ գործընկերոջ հետ: