Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոնյանն ազատվել է խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: Հրամանագրերը հրապարակվել են պետության ղեկավարի կայքում։
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Ռուբեն Պապյանը: