Արմինֆո.Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական հարաբերություններում, եթե պետություն չկա, ըստ քաղաքացիների, ապա ցույց են անում օտար երկրների դասպանատների առջև, մտնելով ուղիղ հարաբերությունների մեջ այլ երկրների ներկայացուցչությունների հետ:
Ինչու են լռում կառավարության համապատասխան մարմինները, որովհետև նրանք էլ են կարծում, որ պետություն չկա: Սա այն նույն դրսևորումն է, երբ պետության ղեկավարը կոչ է անում կազմել ջոկատներ և պաշտպանել սահմանները: Այսինքն, անգամ անվտանգային խնդիրները, քաղաքացիների մասնավոր գործն է, առանց պետության մասնակցության:
Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը», - գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՝ մայիսի 21-ին, Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան ՝ Հայաստանի կոնյակի ճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավելի քան 40 օր հայկական ալկոհոլային արտադրանքով բեռնատարները, որոնք տարանցիկ երկրով (Վրաստանով) ուղևորվում էին Ռուսաստան և Բելառուս, կանգնած են հայ-վրացական սահմանին ՝ սպասելով որակի ստուգման և խախտումների հայտնաբերման լաբորատոր փորձաքննության արդյունքներին:
Ինչպես հայտնի է դարձել ակցիայի ընթացքում, դիվանագիտական ներկայացուցչությունում ձեռնարկությունների հավաքված աշխատակիցներին խորհուրդ են տվել դատի տալ վրացական կողմին՝ տեղի ունեցածի կապակցությամբ: