Արմինֆո.Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում նոր դատավարություն է սկսվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, ով այս անգամ մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և մսխումներ կատարելու մեջ:
Քրեական գործի նյութերի համաձայն, 2005-2006 թվականներին Սերժ Սարգսյանը, իր մերձավորներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև վերը նշված անձանց հետ փոխկապակցված այլ անձանց և կազմակերպություններին նյութական շահ ապահովելու նպատակով շահավետ պայմաններով օտարել և ձեռք է բերել գույք՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով: Մասնավորապես, Սարգսյանի մասնակցությամբ ուղղակի վաճառքի միջոցով շուկայականից զգալիորեն ցածր գներով օտարվել են Ծովակալ Իսակովի պողոտայի և "Եռաբլուր" զինվորական պանթեոնի հարակից տարածքներում տեղակայված 17 միավոր պետական անշարժ գույք: Այսպիսով, ՀՀ երրորդ նախագահին մեղսագրվում է յուրացում (15 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով յուրացում (2 դրվագ):